Հայաստանում կադրային վերադասավորումները որոշակիորեն բխում են նախագահական ապարատից, և դրանց նախաձեռնողը նախագահն է: Սա օլիգարխներին քաղաքական որոշումների կայացումից հեռացնելու ծրագրի մի մասն է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սա ակնհայտ ծրագիր է, որ կայացվել է վաղուց: Սա գործընթաց է, որի մասը կդառնա խորհրդարանի ձևավորումը: Գործընթացը բավական բարդ է, սակայն փորձեր որոշակիորեն արվում են»,- երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ գործընթացը դեռ չի ավարտվել:
Ինչպես նշեց Իսկանդարյանը Հայաստանում, ընդհանուր առմամբ, քաղաքական վերնախավի փոփոխման գործընթաց է նկատվում: «Այս գործընթացը որոշ չափով վերաբերում է ընտրություններին, սակայն ոչ այն չափով, որքան ընդունված է համարել հասարակության մեջ»,- ասաց Իսկանդարյանը:
Հայաստանում ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թվականին:--0-