ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն նոյեմբերի 8-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրության համաձայն, Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարարը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում, ինչպես նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նորվեգիայի արտգործնախարարի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի և Հայաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին: -0-