Հայաստանի ոստիկանապես Ալիկ Սարգսյանը հաստատել է պաշտոնանկության մասին լուրը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ինձ զանգահարեցին, գիտեմ, որ նմանատիպ փոփոխություն կա»,- երկուշաբթի ասել է Սարգսյանը ռադիոկայանին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ իր համար անսպասելի ոչինչ չկա:
«Եվ ինչ: Սա նորմալ երևույթ է: Հավերժական ոչինչ չկա: Ես կշարունակեմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին: Իմ կյանքում ոչինչ չի փոխվելու»,- ասաց նա:
Այն հարցին, թե որոնք են հրաժարականի պատճառները, և հնարավոր է, արդյո՞ք, որ պատճառը Ոստիկանապետի պաշտոնում վատ աշխատանքն է, Սարգսյանն ասաց, որ նման բան չի կարող լինել: «Որովհետև իմ ցուցանիշները շատ լավն են, օպերատիվ դրությունը վերահսկողության տակ է գտնվում...»,- ասել է նա:
Սարգսյանը նաև համոզմունք է հայտնել, որ իրեն կփոխարինի «ոչ պատահական մարդ»:
Նախօրեին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել են Սարգսյանի առաջիկա հրաժարականի և Սարգսյանի պաշտոնում պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի փոխարինման մասին, ով երկար ժամանակ գլխավորել է Հայաստանի Ռազմական ոստիկանությունը: -0-