429.75
7.83
408.31
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ վարչապետի՝ «կոտրված տաշտակի» մասին հայտարարությունը ոչ թե համագործակցության, այլ ենթարկելու մասին է

16:30
31 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «կոտրված տաշտակի» վերաբերյալ իր հայտարարությամբ նկատի ունի ոչ թե համագործակցությունը, այլ՝ ենթարկվելը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ այսօր ՀՀԿ-ն երկրի ամենահզոր քաղաքական ուժն է և մտադիր է ոչ միայն պահպանել, այլ նաև հետագայում ամրապնդել իր դիրքերը: Կառավարության ղեկավարն ընդգծել էր, որ այդ ազդակներն անհրաժեշտ է փոխանցել կոալիցիոն գործընկերներին, ինչպես նաև հանրությանը՝ ավելացնելով, որ «ով կհամագործակցի մեզ հետ, միայն կշահի, իսկ ով չի համագործակցի, կհայտնվի կոտրված տաշտակի առջև»:

«Հաշվի առնելով, որ վերջին կոալիցիոն հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունները չեն պայքարելու ուժերի հարաբերակցությունների փոփոխման համար, դա նշանակում է, որ կոալիցիոն կուսակցություններն ի սկզբանե պարտավորվել են ընդունել ՀՀԿ-ի գերակա և իշխանական դերը: Նույնն է հաստատում վարչապետը իր հայտարարության մեջ »,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարներն ինչ-որ հայտարարություն են անում, որն այնուհետև իրենց գործընկերները ստիպված են լինում հերքել կամ մեկնաբանել:

«Եթե անդրադառնանք ասվածի իմաստին՝ կողքի դնելով «տաշտակի գաղափարախոսությունը», ապա Տիգրան Սարգսյանը փաստացիորեն ինչ-որ անջատման գիծ է տանում նրանց միջև, ովքեր կհամագործակցեն  կամ ովքեր չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ»,- ասաց նա:
Միաժամանակ պատգամավորը նաև ասաց, որ նման մոտեցումն անընդունելի է ոչ միայն ՀՅԴ-ի, այլ այն պետք է անընդունելի լինի նաև հանրության համար:

«Հանրության ակտիվությունը պետք է կոտրի ինչ-որ մեկի տաշտակը, որպեսզի նրանց հասկանալի դառնա, թե ինչ կոպիտ սխալ են թույլ տվել»,- ասաց նա:

Նախօրեին ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀԿ-ն մյուս քաղաքական ուժերի հետ համերաշխություն պահպանելու սկզբունքով է ղեկավարվել, և չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող էր միայնակ ձևավորել երկրի կառավարությունը, նախագահը՝ հավատարիմ մնալով իր սզբունքներին, նախապատվությունը տվել է համագործակցությանը, հատկապես՝ կոալիցիոն կառավարությանը: -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան