Քաղաքապետի պաշտոնից հեռանալը չի նշանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիմից հեռացում, «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք շատ լավ զրույց ունեցանք, համենայն դեպս այդպես էր ինձ համար: Ես շատ եմ հարգում նախագահին, և իրականում նա ֆանտաստիկ մեծ դեր է խաղացել իմ նշանակման հարցում, և ես փորձել եմ նրան բացատրել, որ պաշտոնից հեռացումը չի նշանակում, որ ես դուրս եմ գալիս թիմից», - ասել է Կարապետյանը:
Քաղաքապետը ընդգծել է, որ նրա հրաժարականը կապ չունի որևէ արտաքին-քաղաքական տարաձայնությունների հետ, ավելին, որ նախագահի և կուսակցության կողմից դրսևորած վստահությունը «բավականին անսահման էր»:
«Դեպք չի եղել, երբ որոշումները, որոնք մենք ճիշտ էինք համարում քաղաքի համար, որևէ պատճառով չեն թույլատրվել կամ սահմանափակվել են», - ասել է Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ հաստատել է իր հրաժարականի վերաբերյալ լուրերը և բացարտել այդ որոշումն այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը մինչև հիմա պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացնում Կարապետյանի հրաժարականի մասին:
Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Ավագանիների խորհրդի կողմից Հայաստանի նախագահի առաջարկով՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին: Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհ ունեցող «ՀայՌուսԳազարդի» (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը) գլխավոր տնօրեն է եղել: -0-