Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-29-ը կմեկնի Լյուքսեմբուրգ, ապա` Բեռլին և Փարիզ, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Չորեքշաբթի Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի և ԵՄ միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկ օր անց աշխատանքային այցով կմեկնի Բեռլին, իսկ հոկտեմբերի 29-ին Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսում: -0-