+18
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Մոսվկայում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր կքննարկեն

12:18
24 Հոկտեմբերի 2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Սարգսյանը կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, պետական այցով ժամանել է Մոսկվա և կգտնվի Մոսկվայում մինչև հոկտեմբերի 25-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ

Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև կայանալիք բանակցությունների արդյունքում տարբեր ոլորտներին առնչվող փաստաթղթերի մեծ փաթեթի ստորագրում է նախատեսված:

«Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ տեղի կունենան, որոնց ընթացքում ենթադրվում է քննարկել երկկողմ փոխգործակցության հրատապ հարցերի լայն շրջանակ, քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հրատապ թեմաներ: Բանակցությունների արդյունքում կստորագրվի միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի ծանրակշիռ փաթեթ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդասիրական և երիտասարդական փոխանակումները, առողջապահությունը, էկոնոմիկան և արտաքին քաղաքական համակարգումը», - տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունից նշել են, որ պետական այցի ընթացքում կստորագրվի երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման 2012-2013 թթ-ի ծրագիրը:

Այցի ծրագրում նախատեսված են նաև ՀՀ նախագահի բանակցությունները ՌԴ վարչապետի հետ, նա նաև կհանդիպի Դաշնային խորհրդի և Պետդումայի ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ, ելույթ կունենա  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-հայկական բարձր մակարդակի շփումները կանոնավոր բնույթ են կրում: 2010-2011 թթ.-ին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն արդեն հանդիպել են աշխատանքային այցերի ժամանակ, Սարգսյանը 2010 թ.-ի հունվարի 18-ին, ապրիլի 20-ին և նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, 2011 թ.-ի փետրվարի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Պետությունների ղեկավարները շփվել են նաև բազմակողմ միջոցառումների շրջանակներում՝ այս տարվա հունիսի 24-25-ին Կազանում ՌԴ նախագահի մրցանակի համար կազմակերպված ձիարշավի ժամանակ, օգոստոսի 12-13-ը Աստանայում ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, հունիսի 1-2-ը Հռոմում միասնական իտալական պետության ստեղծման 150-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Բացի այդ, նախագահները հանդիպել են եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ (2010 թ.-ի հունվարի 25-ին Սոչիում, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 27-ին Աստրախանում, 2011 թ.-ի մարտի 5-ին Սոչիում և հունիսի 24-ին Կազանում):

2010 թ.-ի օգոստոսի 19-20-ը Մեդվեդևը պետական այցով ժամանել էր Հայաստան: Այդ ժամանակ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել, որոնց թվում են Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին (մինչև 49 տարի) արձանագրությունը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման մասին հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տարածքում ատոմային էներգաբլոկի կառուցման գործում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը:

2011 թ.-ին Մեդվեդևն ու Սարգսյանը բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, հունիսի 24-ին Կազանում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովը, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նախորդ տարվա նոյեմբերին Սարգսյանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Մեդվեդևի հետ, ինչպես նաև մասնակցել է Ռուսաստանի հայերի միության հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Մեդվեդևը նախորդ տարվա օգոստոսին առաջին պետական այցով եղել է Երևանում:

ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսաստանը Հայաստանի առանցքային արտաքին-տնտեսական գործընկերն ու օտարերկրյա ներդրողն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2010 թ.-ին կազմել է 859,1 մլն դոլար, իսկ այս տարվա հունվար-հուլիսին հասել է 487,7 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանաշրջանի համեմատ ավելանալով 15,2 տոկոսով: Ըստ կանխատեսումների՝ այս տարի առևտրի ծավալները կգերազանցեն մինչճգնաժամային ցուցանիշները, որոնք 2008 թ.-ին կազմում էին 899,9 մլն դոլար:

1991 թ.-ից Ռուսաստանից Հայաստանի տնտեսություն արված կապիտալի ներդրումները գերազանցել են 2,8 միլիարդ դոլարը: Հայկական շուկայում գործում են ռուսական այնպիսի առաջատար կորպորացիաներ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, «ՌԵ» ԲԲԸ-ն, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինիյ» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «Սիստեմա» ԲԲԸ-ն:

Առևտրատնտեսական փոխգործակցության կատարելագործմամբ զբաղվում է տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում այս տարվա հուլիսի 8-ին: Հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր առաջնահերթ էներգետիկ ոլորտներում՝ գազի, էլեկտրաէներգիայի և ատոմային ոլորտներում: Մասնավորապես, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությամբ ավարտվել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները, իրականացվում են գործարկման աշխատանքները:

Դինամիկ կերպով են զարգանում նաև միջտարածաշրջանային կապերը, որոնցում ներգրավված են մոտ 70 ռուսական սուբյեկտներ: Նրանց թվում ապրանքաշրջանառության ծավալով առաջատարը Մոսկվան է, Սանկտ Պետերբուրգը, Ռոստովի և Սվերդլովսկի մարզերը:

Հայաստանի մայրաքաղաքում ապրիլին տեղի ունեցավ առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, որի շրջանակներում անցկացվեց արդյունաբերական նորարարությունների ցուցահանդես: Երկրները պայմանավորվեցին նման ֆորումներ անցկացնել մշտապես:

Հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ «Ռուսական խոսքի օրեր», որի ծրագիրը ներառում էր ավելի քան 200 միջոցառում, տարբեր թեմաներով վեց կոնֆերանս և կլոր սեղան: Այդ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Ռուսական գրքի տան բացման արարողությունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Այս թեման ավանդաբար ներառվում է հայ-ռուսական բանակցությունների օրակարգում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման  ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսին Կազանում, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չբերվեցին, սակայն կողմերը առաջընթաց արձանագրեցին այդ նպատակին հասնելու ճանապարհին:--0-- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը