ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունեն, որպեսզի 2012թ.-ի մայիսին երկրում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնեն, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Դա ոչ պակասա ատիճանով կնպաստի եվրոպական ընտանիքում Հայաստանի ինտեգրմանը»,- ուրբաթ Երևանում կայացած Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) կոնգրեսի արդյունքներն ամփոփելիս՝ ասաց նա:
Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ 2011թ.-ի մայիսին ՀՀ ազգային ժողովը նոր Ընտրական օրենսգիրք է հաստատել, «և սա առաջին անգամ է, երբ հայկական խորհրդարանը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ընտրական օրենսգիրք է հաստատում»:
Ըստ ԱԺ ղեկավարի, զարգացած երկրներում իրավիճակը բարդանում է նրանով, որ նրանք երիտասարդ են պետական կառուցման ողջ համալիրի համատեքստում, այդ թվում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարացման:
«Անշուշտ, Հայաստանը դեռ շատ անելիք ունի, որպեսզի եվրոպական արժեքներն ու սկզբունքներն իսկապես արմատավորվեն երկրում: Դրան են ուղղված մեր համառ և, կարծում եմ, հաջողությամբ պսակված ջանքերն ու քայլերը՝ եվրոպական ընտանիքում ինտեգրվելու ուղղությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով կարևորությունն այն հանգամանքի, որ իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունեն քաղաքական կամք, որն անհրաժեշտ է բոլոր այդ քայլերի իրականացման համար: -0-