ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս): -0-