Շատ ակտիվ աշխատանքի դեպքում ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կարող է անցնել նոր գումարման Ազգային Ժողով և խորհրդարանում փոխարինել «Ժառանգություն» խմբակցությանը, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները ծրագրված են 2012թ.-ին:
«Ընտրություններից հետո քաղաքական դաշտում կմնան բոլոր այն ուժերը, որոնք այսօր ակտիվություն են ցուցաբերում: Դրանք են՝ ՀՀԿ-ն, կոալիցիոն կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», իսկ ընդդիմությունից՝ ՀՅԴ-ն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությանը, Մելիքյանը հայտնեց, որ գործողություններում բավական ակտիվություն չի նկատվում, այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը կարող է հաջողության հասնել ընտրությունների ժամանակ: «Կարծում եմ, որ ՀԱԿ-ը կանցնի (խորհրդարան), եթե շատ ակտիվ աշխատի»,- ընդգծեց պատգամավորը:
ՀՀ ներկա խորհրդարանում ներկայացված է 131 պատգամավոր, գործում է հինգ խորհրդարանական խմբակցություն՝ կոալիցիոն ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», ինչպես նաև ընդդիմադիր «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն:
-0-