Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով հոկտեմբերի 18-ին կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:
Վարչապետը հանդես կգա նաև դասախոսությամբ Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանում:
Կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։ -0-