ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հայկական պետության ներկա ղեկավար Սերժ Սարգսյանը մտերիմ ընկերներ եղել են և կմնան, Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով, հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ավելի վաղ Քոչարյանը հայտնել էր մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին՝ երկրի տնտեսության և մարդկանց բարեկեցության իրավիճակի զգալի և հստակ բարելավման բացակայության դեպքում:
«Սարգսյանը և Քոչարյանը մտերիմ, մարտական ընկերներ, գործընկերներ են եղել, կան և կմնան, մարդիկ, ովքեր միասին պատերազմի միջով են անցել՝ կիսելով դրա դառը պտուղները, և միասին են տոնել հաղթանակը: Ի վերջո, Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ ապահով թիկունք է եղել Ռոբերտ Քոչարյանի համար»,- ասաց նա: -0-