426.35
7.46
407.95
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությունը չի բացառում բողոքի ակցիայի երկարացումն իշխանությունների կողմից զիջումների բացակայության դեպքում

17:21
03 Հոկտեմբերի 2011

Հայաստանի ընդդիմությունը չի բացառում Ազատության հրապարակում բողոքի ակցիան երկարացնելու հնարավորությունն այն դեպքում, եթե իշխանություններն անտեսեն ընդդիմության բոլոր առաջարկներն ու պահանջները և զիջումների չգնան, ասաց Հայ ազգային կոնգրեսի կազմի մեջ մտնող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 30-ին հայտարարեց Երևանում շուրջօրյա հանրահավաքների շաբաթ և սկսեց վրաններ տեղադրել Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնին կից Ազատության Հրապարակում: Ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում է պահանջում, որոնք նախատեսված են համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին:

«Չեմ կարող կանխագուշակել, թե ինչով կավարտվի մեր ակցիան, բայց յոթերորդ օրը մենք մեծ հանրահավաք կանցկացնենք, որտեղ վերջնական որոշում կընդունենք մեր հետագա գործողությունների վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա, օրեցօր աճում է Ազատության հրապարակում բողոքողներին միացողների թիվը: «Եթե առաջին գիշեր Հրապարակում գիշերել է 800 հոգի, ապա երկրորդ գիշեր՝ արդեն մոտ 1200, իսկ երեկ՝ 1,5-1,7 հազար մարդ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ հրապարակում 70 վրան է տեղադրվել:

«Մարդիկ բարձր տրամադրություն ունեն, ոգեշնչված են: Որևէ խնդիր չկա ոստիկանների հետ, ովքեր բավականին բարյացակամ են մեր նկատմամբ: Այս օրերի ընթացքում որևէ միջադեպ չի եղել, Շտապօգնության մեքենան ողջ օրը հերթապահում է մոտակայքում և անհրաժեշտության դեպքում միանգամից արձագանքում է»,- նշեց Մանուկյանը:

Ըստ նրա՝ բացասականն այն է, որ արդեն չորրորդ օրն է՝ փակ են Երևան տանող բոլոր ճանապարհները, ինչպես նաև այն, որ «իշխանությունները փակել են մոտակա բոլոր անվճար և վճարովի զուգարանները»:

2008 թվականի բողոքի ակցիաների համեմատ ցուցարարների ավելի փոքրաթիվ լինելը Մանուկյանը բացատրեց միգրացիայով: «Այս ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ, որոնց հիմնական մասն ընդդիմադիր զանգված է»,- ընդգծեց նա: 
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում են մոտ 20 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: Կոնգրեսի հիմնական պահանջը երկրում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան