+12
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂՀ նախագահը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել

15:41
28 Սեպտեմբերի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ներկա է եղել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհրդի՝ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված ընդլայնված նիստին, բուհի պատվավոր դոկտորի կոչում է ստացել:

Պատվավոր դոկտորի կոչման պատվավոր շքանշանն ու վկայականը ԼՂՀ նախագահին հանձնեց ՌՀՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Նա հայտնեց, որ համապատասխան որոշումն ընդունել է բուհի Գիտխորհուրդը: Դարբինյանը նշեց, որ ՌՀՀ-ն կարևորում է Արցախը խորհրդանշող ազատության և անկախությանը գաղափարը:

Ռեկտորը նշեց, որ Ղարաբաղի ազատագրական պատերազմն իմաստավորել է անկախության նշանակությունը, այդ թվում՝ Հայաստանի համար, և ազատ ապրելու իրավունքը:

Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց բավականին բարձր գնահատականի համար: «Հաճախ եմ մասնակցում պարգևատրման արարողությունների և գիտեմ, որ ցանկացած պարգև ինչպես պատիվ է, այնպես էլ՝ պատասխանատվություն: Կփորձեմ ողջ կյանքի ընթացքում բարձր պահել ՌՀՀ-ի շքանշանը և պատվավոր դոկտորի կոչումը»,- ասաց Սահակյանը:

Իր խոսքում նախագահն անդրադարձավ ԼՂՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության, միջհայկական գործակցության, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների հարցերին:

Պետության ղեկավարը կարևորեց նաև Արցախի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բուհերի միջև կապի խորացումն ու ընդլայնումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
21:35
11 Մայիսի 2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
13:55
10 Մայիսի 2022
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները. ՎԻԴԵՈ
13:32
10 Մայիսի 2022
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել  երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
13:01
10 Մայիսի 2022
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. ընդդիմությունը կազմակերպել է 4 երթ
Երևանում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները