ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր ղեկավար ընտրվեց Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանի թեկնածությունն այլընտրանք չուներ: Ընտրվելուց առաջ Մուկուչյանը ԿԸՀ-ի անդամի պարտավորվածություն ստորագրեց իր պարտականությունները Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան անկողմնակալորեն կատարելու մասին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 17-ի հրամանագրով Վերաքննիչ վարչական դատարանի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը նշանակվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
ԿԸՀ-ի նախկին նախագահ Գարեգին Ազարյանն անժամանակ մահացել է սեպտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: -0-