ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները։
Ոստիկանության պետի նախորդ հրամանով, Գալստյանն ազատվել է ոստիկանության ներքին զորքերի զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնից։
Ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Մարգար Օհանյանը ձերբակալումից հետո պաշտոնանկ է եղել։ Նրա հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ -0-