425.9
7.41
407.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ չեն լինի. ՀՀԿ

15:00
05 Օգոստոսի 2011

Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ չեն լինի, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Արտահերթ ընտրությունների անցկացումը Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առանցքային պահանջներից մեկն է՝ ներկայացված հանրապետության իշխանություններին: ՀԱԿ-ը, որի առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, կարծում է, որ երկրում ծայրահեղ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ է ստեղծվել և որպես լուծում առաջարկում է հոկտեմբերի կեսին արտահերթ նախագահական, իսկ անմիջապես դրանցից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը հիմնավորված չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են 1996թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծած պայմանները»,- ընդգծեց Սահակյանը:

Ըստ նրա, ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև երկխոսության ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը չի քննարկվում, և բանակցությունների նպատակը միայն երկու քաղաքական ուժերի միջև խնդիրների քննարկում և մրցակցության քաղաքակիրթ կանոններ ապահովելն է:

Նախօրեին կոալիցիայի և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի ներկայացուցիչների երրորդ հանդիպումից հետո որոշում է կայացվել շաբաթական երկու անգամ կանոնավոր հանդիպումներ անցկացնել: Երկխոսության օրակարգում երկու հարց է ընդգրկվել՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչպես նաև մրցակցության քաղաքակիրթ կանոնների ապահովում:

«Արհեստականորեն առաջացած արտահերթ ընտրությունները մեծապես վտանգավոր են առաջին հերթին հենց ժողովրդի համար, անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի մինչև պաշտոնական ընտրությունները բոլոր քաղաքական ակտորները կարողանան վերջնականորեն ձևավորվել և իրենց ներկայացնել հասարակությանը»,- նշեց Սահակյանը:

Ըստ նրա, նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում քաղաքական ոլորտի իրավիճակը չի փոխվի, և դա շահավետ կլինի առաջին հերթին իշխող կոալիցիայի համար: «Ինչպես նախկինում, իշխանության կմնա ներկա գործող ղեկավարությունը, իսկ ընդդիմությունը նախկինի պես հանրահավաքներ կանցկացնի և բանակցություններ կպահանջի, և այդ փակ շղթան չի դադարի, եթե մենք արտահերթ ընտրություններ անցկացնենք»,- վստահ է Սահակյանը:
Ինչպես նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև երկխոսությունը փաստացիորեն ոչ մի փոփոխության չի հանգեցնի և ավելի շատ դիսկուսիոն բնույթ է կրում:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը