Չորս վրացի լուսանկարիչներ, որոնց մեղադրում են հօգուտ Ռուսաստանի լրտեսություն իրականացնելու մեջ, վրացական հատուկ ծառայություններին են փոխանցել այն անձանց և կազմակերպությունների ցանկը, ովքեր կարող են արատավոր կապեր ունենալ Ռուսաստանի հետ, չորեքշաբթի հաղորդում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլուն:
Ուտիաշվիլին հայտարարել է, որ այդ անձանց նկատմամբ «պարտադիր կերպով օպերատիվ միջոցառումներ կիրականացվեն», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վրաստանի գլխավոր դատախազությունը լուսանկարիչներից ստացած տեղեկությունները համարել է «հատուկ կարևոր»՝ ազգային անվտանգության ապահովման համար: Դատախազության տվյալներով՝ լուսանկարիչները ներկայացրել են «Վրաստանում ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի աշխատակիցների և նրանց հետ կապ ունեցող անձանց ցանկը, այդ ծառայությունների կոնկրետ խնդիրներն ու ծրագրերը, տեղեկատվության ստացման և փոխանցման մեթոդներն ու պրակտիկան, պատմել են «ռուսական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող կազմակերպությունների մասին»:
Ինչպես հաղորդում է թերթը, վրացի իրավապաշտպանները կարծում են, որ նրանք ևս լրտեսության մեղադրանք կներկայացվի, քանի որ նրանց կազմակերպությունները օտարերկրացի գործընկերներին տեղեկություններ են տրամադրում երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին: «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Ուչա Նանեիշվիլին կարծում է, որ իրավապաշտպանների վրա հնարավոր հարձակումը կարող է կապված լինել 2012 թ.-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ», - հաղորդում է թերթը:-0-