Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին չորեշքաբթի երեկոյան կժամանի Հայաստան Հարավային Կովկասով իրականացվող շրջայցի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ: Այցի մանրամասն օրակարգը կհրապարակվի ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի ծառայության կողմից:
Այսօր լեհ նախագահը գտնվում է Վրաստանում: Նախագահ Կոմորովսկու և Վրաստանի առաջին դեմքերի հանդիպումներն անցկացվում են Բաթումիում: Բացի պետության նախագահից, Լեհաստանի նախագահը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի հետ:
Նախօրեին նա եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:-0-