ՀՀ արդարադատության նախարարը կմասնակցի Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային համաժողովին
26.04.2011,
11:37
ՀՀ արդարադատության նախարարը կմասնակցի Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում նախարար Թովմասյանը մասնակցելու է Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային 22-րդ ամենամյա համաժողովին:
Ապրիլի 30-ին նախատեսված է Հրայր Թովմասյանին «Հայաստանը դատական անկախության և օրենսդրական բարեփոխումների ճանապարհին» թեմայով ելույթը:--0-

