ԲՀԿ մամուլի քարտուղարը հերքել է լուրն այն մասին, թե Ծառուկյանին պատկանող ընկերությունում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. թերթ

01.02.2011, 12:43
ԲՀԿ մամուլի քարտուղարը հերքել է լուրն այն մասին, թե Ծառուկյանին պատկանող ընկերությունում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. թերթ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը Խաչիկ Գալստյանը հերքել է խոսակցություններն այն մասին, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, գրում է «168 ժամ» օրաթերթը:

Թերթը գրում է, որ Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացրել «Ավիասերվիս» ՓԲԸ-ում և վստահեցնում, որ տվյալ ձեռնարկությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Պտտվող լուրերի համաձայն, ստուգումների արդյունքում կոպիտ չարաշահումներ են հայտնաբերվել ընկերությունում և որոշ աշխատակիցներ էլ հրավիրվել են դատախազություն:

«Նման բան չկա»,- թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է Գալստյանը:--0-