417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մեդվեդևը ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի Օբամայի հետ

12:00
24 Հունիսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Վաշինգտոն, որտեղ հինգշաբթի նախատեսված են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Էնդրյուս» ավիաբազայում տեղական ժամանակով ժամը 01:30-ին (Երևանի ժամանակով 10:30-ին): Մեդվեդևը ժամանել է Կալիֆոռնիայից, որտեղ ԱՄՆ կատարած այցի առաջին երկու օրը բանակցություններ է վարել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի հետ, այցելել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ամերիկյան մի քանի ընկերություններ և ելույթ է ունեցել Սթենֆորդի համալսարանում:

Մեդվեդև-Օբամա բանակցությունները կսկսվեն հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 19:30-ին): Նախագահները ծրագրում են քննարկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի միանալու հարցը, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վավերացման համաժամանակացումը, ապազինման և զենքի չտարածման թեման, ինչպես նաև միջազգային և տածաշրջանային կարևոր խնդիրներ, այդ թվում նաև Կորեական թերակղզում, Մերձավոր Արևելքում, Ղրղզստանում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ