Վրաստանը հայտարարում է, որ պայմանավորվել է ՌԴ-ի հետ «Կազբեկի-Վերին Լարս» անցկակետի բացման մասին

24.12.2009, 14:20
Վրաստանը հայտարարում է, որ պայմանավորվել է ՌԴ-ի հետ «Կազբեկի-Վերին Լարս» անցկակետի բացման մասին
Վրաստանը հայտարարում է, որ պայմանավորվել է ՌԴ-ի հետ «Կազբեկի-Վերին Լարս» անցկակետի բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են ռուս-վրացական սահմանի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» անցակետի բացման մասին, որը փակվել է 2006թ.-ի հուլիսին, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հինգշաբթի տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բացման մասին որոշումը կայացվել է», - հայտարարել է Կալանդաձեն՝ նշելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է կողմերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին Շվեյցարիայի միջնորդությամբ:

Ինչպես սպասվում է, բացումը տեղի կունենա մարտի առաջին կեսին, նշել է նա: Կալանդաձեի խոսքերով՝ մանրամասների շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ երկու շաբաթվա ընթացքում:

«ՌԻԱ Նովոստիին» դեռ չի հաջողվել ստանալ Վրաստանի փոխարտգործնախարարի հայտարարության կապակցությամբ ռուսական կողմի մեկնաբանությունները:

Ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա միակ պաշտոնական անցակետը՝ «Կազբեկի-Վերին Լարսը», չի գործում արդեն երեք տարի: Այն փակվել է ռուսական կողմի որոշմամբ: Մոսկվան անցակետի փակման պաշտոնական պատճառ է անվանել անցակետի նորոգման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելը:

Մայիսի սկզբին ռուսական հատվածում տեղի է ունեցել «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային նոր անցակետի կառուցման ավարտի արարողությունը: Վրաստանը ԱՄՆ-ի օգնությամբ սեպտեմբերին ավարտել է անցակետի իր հատվածի վերանորոգումը:-0-