ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի մշակած նոր ռազմավարությունում կարևոր դեր է տրված Թուրքիային, երկուշաբթի Անկարայում հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սխեֆերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի մայրաքաղաքում նա բանակցություններ է վարում այդ երկրի ղեկավարության հետ, որոնց ուշադրության կենտրոնում են ատլանտյան համագործակցության հարցերը։
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը ենթադրում է 12 մարդուց բաղկացած «իմաստունների խմբի» ձևավորում, հայտարարեց Սխեֆերը թուրք վարչապետ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում։ Այն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։
Հյուսիսատլանտյան դաշինքում կկամենային, որպեսզի ռազմաքաղաքական դաշինքի ամենահին մասնակիցնենից մեկը և դրանում ԱՄՆ-ից հետո թվաքանակով երկրորդ բանակն ունեցող Թուրքիան ներկայացված լիներ «իմաստունների խմբում», մեջբերում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը թուրքական ԶԼՄ-ները։ -0-