ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն ռուս-ուկրաինական վեճի հետևանքները

26.01.2009, 10:43
ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն ռուս-ուկրաինական վեճի հետևանքները
ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն ռուս-ուկրաինական վեճի հետևանքները

Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ռուս-ուկրաինական գազային վեճի հետևանքները երկուշաբթի Բրյուսելում կքննարկեն Եվրամիության 27 անդամ-երկրների արտգործնախարարները, «ՌԻԱ Նովոստին» է տեղեկացրել ԵՄ-ում նախագահող Չեխիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, խոսքը կգնա նաև պաղեստինաիսրայելական հակամարտության իրավիճակի, Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմական բանտի փակման մասին ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի որոշման և այնտեղ գտնվող բանտարկյալներին ԵՄ տարածքում ապաստան տրամադրելու հնարավորության մասին։

ԵՄ արտաքին կապերի խորհրդի նիստի շրջանակներում երեքշաբթի՝ հունվարի 27-ին, Բրյուսելում տեղի կունենա ԵՄ «եռյակի» հանդիպումը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ։ Կողմերը կքննարկեն ԵՄ և Բելառուսի միջև քաղաքական երկխոսության իրավիճակն ու զարգացման հեռանկարները։ -0-