Կովկասում Կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծելու կապակցությամբ հրավիրված նիստը կկայանա հունվարի 26-ին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասում Կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծելու թեմայով հրավիրված նիստը, որի ընթացքում կքննարկվեն դրա իրականացմանը վերաբերող հարցեր, կկայանա Ստամբուլում հունվարի 26-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդագրության համաձայն, նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կովկասում Կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր՝ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական հակամարտությունից հետո՝ տարածաշրջանում խաղաղություն և համագործակցություն ապահովելու նպատակով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր աշխարհագրական սկզբունքով տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել, որը հիմնվի ԵԱՀԿ սկզբունքների վրա։ Հարթության ստեղծման սկզբունքների շրջանում Էրդողանի հայտարարության մեջ նշվում են Կովկասում խաղաղության ու անվտանգության լիակատար վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու էներգետիկ անվտանգության ապահովումը։ -0-