ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ խարտիայի տեքստը

24.12.2008, 11:29
ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ խարտիայի տեքստը
ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ խարտիայի տեքստը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է, որ Վաշինգտոնն ու Թբիլիսին քննարկում են երկու երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ երկկողմ խարտիայի տեքստը, որը համանման է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անցած շաբաթ ստորագրված խարտիային։

«ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկում են նոր երկկողմ խարտիայի տեքստը, որը կնշանավորի մեր երկկողմ համագործակցությունը, որպեսզի օգնենք Վրաստանին զարգացնել իր անվտանգությունը, ինչպես նաև Վրաստանի ամրապնդման համար ժողովրդավարական և շուկայական բարեփոխումները, ամրապնդենք մեր գործընկերությունը և խորացնենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը», - ասվում է Վաշինգտոնում տարածած պետդեպարտամենտի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։ Այնտեղ նշվում է, որ «այդ խարտիան դեկտեմբերի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված խարտիայի նմանակն է»։

ԱՄն-ի և Վրաստանի միջև պատրաստվող խարտիայի որևէ այլ մանրամասների մասին չի հաղորդվում։ Անցած ուրբաթ պետդեպարտամենտում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն ստորագրել են «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա»։

Խարտիայում հայտարարվում է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան մտադիր են ընդլայնել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ համագործակցության և աջակցության իրենց կողմից շարունակվող ծրագրերի մասշտաբները՝ մարտահրավերներին դիմագրավելու և խաղաղությունն ու կայունությունն առաջ տանելու նպատակով։

Խարտիայում նաև տեղեկացվում է, որ երկու երկրների համատեղ նպատակն է հասնել համաձայնության կառուցվածքային պլանի վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև փոխկապակցվածությունն ամրապնդելու և ներուժները համակարգելու նպատակով, այդ թվում նաև ուկրաինական զինված ուժերի պատրաստվածության և սպառազինության ամրապնդման միջոցով։

Միաժամանակ ԱՄՆ-ն և Ուկրաինան պարտավորվել են անվտանգության ոլորտում իրականացնել ընդլայնված համագործակցության ծրագիր՝ Ուկրաինայի ներուժի ամրապնդման և ՆԱՏՕ-ում անդամակցելու համար Ուկրաինայի թեկնածության ամրապնդման նպատակով։

Փաստաթղթում նաև տեղեկացվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կառավարությունների մտադրության մասին՝ ձևավորել էներգետիկ անվտանգության երկկողմ աշխատանքային խումբ։

Խարտիայում ընդգծված է, որ Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի մտադրությունը՝ Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում բացել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություն։ -0-