Միջազգային հանրությունն ու Ռուսաստանը միասին պետք է չեզոքացնեն Հարավային Օսեթիայի հումանիտար աղետը. դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրությունը Ռուսաստանի հետ մեկտեղ պետք է ջանքեր գործադրի Հարավային Օսեթիայում հումանիտար աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, կարծում է վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը վերահսկիչ հանձնաժողովի ռուսական մասի ղեկավար, հատուկ հանձնարարականների դեսպան Յուրի Պոպովը։
«Եվրամիության կամ այլ միջազգային ուժերի մասնակցությունը վերջին իրադարձությունների հետևանքների լիկվիդացման գործում, կարծում եմ, կքննարկվի։ Հստակորեն մի բան կարող եմ ասել, միջազգային հանրությունը Ռուսաստանի հետ մեկտեղ պետք է առավելագույն ջանքեր գործադրի Հարավային Օսեթիայում հումանիտար աղետի հետևանքները վերացնելու համար։ Իսկ դա իսկապես հումանիտար աղետ է»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Պոպովը։
Ընդ որում, նա ասաց «ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ այլ հանգամանքներում ինչ-որ մեկը փորձում է հակառակ կերպ մեկնաբանել ու գնահատել տեղի ուենցածը»։ --0--