Հայաստանի նախագահը Գուրգեն Մելքոնյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից
25.04.2008,
18:21
Հայաստանի նախագահը Գուրգեն Մելքոնյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։-0-