Հայաստանը չի շտապելու ընդունել Կոսովոյի անկախությունը. ԱԳՆ
25.02.2008,
13:43
Հայաստանը չի շտապելու ընդունել Կոսովոյի անկախությունը. ԱԳՆ

Հայաստանը չի շտապելու ընդունել Կոսովոյի անկախությունը։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանը չի շտապելու ընդունել Կոսովոյի անկախությունը։ Այժմ այդ հարցը քննարկվում է, և մեզ համար հարմար պահին Հայաստանի որոշումը կհրապարակվի», - ասաց նախարարը։
2008 թ.-ի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրամասի անկախության մասին հռչակագրին։ Հռչակագրի ընդունմանը կողմ քվեարկեց խորհրդարանի 109 պատգամավոր։ Խորհրդարանում տասը տեղ ունեցող Սերբիայի ներակայացուցիչներն այդ արարողությանը ներկա չէին։
Սերբիայի Կոսովո երկրամասի անկախության ճանաչումը ողջ աշխարհում առիթ հանդիսացավ այդ որոշման կողմնակիցների և հակառակորդների կողմից բազմաթիվ հանրահավաքների անցկացման համար։-0-