Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ է նշանակվել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Հայաստանի նախագահի թեկնածու, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ է նշանակվել Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի պաշտոնին Տեր-Պետրոսյանի առաջադրման նախաձեռնող խմբի գրասենյակից, կենտրոնական նախընտրական շտաբի կազմում են նաև «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Հայոց Համազգային Շարժում կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, «Այլընտրանք» հասարակաքաղաքական նախաձեռնության անդամներ Դավիթ Մաթևոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանուշակ Պետրոսյանը և Աշոտ Սարգսյանը։
Տեր-Պետրոսյանի առաջադրման նախաձեռնող խմբի Երևանյան շտաբը կգլխավորի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Խմբի համայնքային շտաբերը կգլխավորեն Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքներում՝ Դավիթ Առաքելյանը, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, Շենգավիթում՝ Սուրեն Աբրահամյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ Վահագն Խաչատրյանը, Աջափնյակ-Դավիթաշենում՝ Ռաֆիկ Մկրտչյանը, Արաբկիրում՝ Արամ Մանուկյանը, Քանաքեռ-Զեյթունում՝ Մանուկ Գասպարյանը, Նոր-Նորքում՝ Պարգև Օհանյանը, Ավանում՝ Հովհաննես Իգիթյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտարական շտաբերը ձևավորված են պետության բոլոր մարզերում։
Կենտրոնական շտաբը կտեղակայվի Կորյուն փողոցի վրա, իսկ Երևանի կենտրոնական շտաբը՝ «Այրարատ» կինոթատրոնի տարածքում։
Հունվարի 4-ին Ալեքսանդր Արզումանյանը գլխավորությամբ տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը սատարող կուսակցությունների քաղաքական խորհրդի խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախընտրական շտաբերի հետագա ռազմավարությանն ու մարտավարությանն առնչվող հարցերը։-0-

