«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է պայքարել Հայաստանում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացման համար

26.12.2007, 14:02
«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է պայքարել Հայաստանում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացման համար

Օրինաց ռրկիր» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է պայքարել Հայաստանում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացման համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության և խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

««Օրինաց երկիրը» մտադիր է ծանոթ բոլոր մեթոդներով պայքարել Հայաստանում ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման համար։ Մենք պայքարելու ենք մեր ձայների պահպանման և հնարավոր կեղծումների կանխման համար», - ասաց նա։

Բաղդասարյանի խոսքերով, կուսակցությունը ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրս՝ երկրի բոլոր 2000 ընտրատարածքներում ընտրությունները և ձայների հաշվարկը վերահսելու համար։ Նա հավաստիացրեց, որ «Օրինաց երկիրը» պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիրռ անձանց հետ, այդ թվում նաև Հայաստանի նախագահի թեկնածուների հետ։

 «Մենք կողմ ենք առողջ համագործակցությանը՝ երկրում ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման համար», - հայտարարեց նախագահի թեկնածուն։

Հերթական նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։

ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—