ՀՀ նախագահական ընտրություներում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 5 տեղական կազմակերպություն
21.12.2007,
17:16
ՀՀ նախագահական ընտրություներում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 5 տեղական կազմակերպություն

Այսօրվա դրությամբ Հայաստանի նախագահական ընտրություներում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 5 տեղական կազմակերպություն, այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, հանրապետության ԿԸՀ-ն գրանցել է «Էրեբունի» (3 դիտորդ), «Բաց հասարակության ինստիտուտ» (1405 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (4010 դիտորդ), «Մուտք» (40 դիտորդ), «Արդարություն և իրավունք» (616 դիտորդ) հասարակական կազմակերպությունները։
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0--