Հայաստանում բնակչության միայն 15-20% է հետաքրքրվում քաղաքական գործընթացներով. ՀԴԿ առաջնորդ
Հայաստանում բնակչության միայն 15-20%-ն հետաքրքրվում քաղաքական գործընթացներով, բնակչության մնացած մասը հոգնել է սև փիարի քաղաքականությունից։ Այս կարծիքը ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Նախընտրական քարոզարշավի մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել և հասցնել գաղափարախոսական պայքարին։ Ոչ ոք այսօր չի խոսում սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների լուծման մասին և չի հակադրվում մյուս թեկնածուներին այս հարցերում»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով, այս իմաստով իրավիճակը երկրում քիչ է փոխվել 1997թ.-ից հետո և այսօր արդեն հասունացել է կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությունը նախագահական քարոզարշավի թեկնածուների տեսակետից։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—

