«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միավորվել է Ռամկավար-ազատական կուսակցության հետ

05.12.2007, 16:01
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միավորվել է Ռամկավար-ազատական կուսակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած համագումարի ժամանակ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը որոշում ընդունեց Ռամկավար-ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ միավորվելու մասին։

Ինչպես համագումարի ժամանակ նշեց «Ազգային վերածնունդի» առաջնորդ Ալբերտ Բազեյանը, այս որոշումը պայմանվորված է նրանով, որ իր ղեկավարած կուսակցությունը իր վիճակի չէ ինքնուրույն իրականացնել իր ծրագրերը։

«Երկու տարի առաջ մենք կազմեցինք մեր ծրագիրը, որը հույս ունեինք իրականացնել, սակայն այսօր տեսնում ենք, որ բավականաչափ ֆինանսական միջոցներ չունենք երկրի քաղաքական կյանքում լիարժեք մասնակցելու համար»,- ասաց Բազեյանը։

Նրա խոսքով, ընդհանուր գաղափարներով երկու կուսակցությունների միավորումը նոր քայլ է Հայաստանի քաղաքական մշակույթի առումով, և բխում է հանրության շահերից։

«Շատերը ցանկանում են լինել ոչ մեծ կուսակցության առաջնորդ, բայց ոչ հեղինակավոր կուասկցության շարքային անդամ, մոռանալով, որ կուսակցությունը սեփական ծրագրերի իրականացման միջոց է, այլ ոչ թե՝ եկամուտ ստանալու տեղ»,- ասաց Բազեյանը։

Նա նկատեց, որ ՌԱԿ-ի հետ միաբանությունը պայմանավորված չէ Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ և հետապնդում է հեռու գնացող նպատակներ։

«Մենք մտադրություն չունենք ընտրություններին սեփական թեկնածու առաջադրել, բայց դեռևս որոշում չենք կայացրել, թե ում ենք աջակցելու։ Սակայն մենք կպայքարենք, որպեսզի Հայաստանի հերթական ընտրությունները տեղի ունենան օրենքի շրջանակներում»,- ասաց Բազեյանը։

Ռամկավար-Ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921թ. և համարվում է հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ի և «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2005թ.՝ ըննդիմադիր գործիչ Ալբերտ Բազեյանի կողմից, երբ նա 2005թ. սեպտեմբերին հեռացավ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության շարքերից, որտեղ զբաղեցնում էր քաղխորհրդի նախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք համագումարի ընթացքում կուսակցությունը որոշելու է, մասնավորապես, ՌԱԿ-ին միանալու հարցը։ --0—