«Դաշինք» կուսակցությունը մտադիր է միանալ Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությանը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Դաշինք» կուսակցության համագումարը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 21-ին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից։
«Համագումարի օրակարգում վերակազմավորման ճանապարհով Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության հետ «Դաշինքի» միավորման հարցն է»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։
«Դաշինք» կուսակցությունը հիմնադրվել է 2005թ. նոյեմբերին՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից։ Կուսակցության գործունեության նպատակն է ժողովրդավարական, իրավական, սոցիալական և հզոր պետության կառուցումը։
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921թ. և համարվում է հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ի և «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին։ --0—

