ՀՀԿ-ն կարծում է, որ ընտրություններին ներկա գտնվող դիտորդների թիվը բարձրացնում է արդյունքների գնահատման օբյեկտիվությունը
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ-ն կարծում է, որ ընտրություններին ներկա գտնվող դիտորդական առաքելությունների թիվը բարձրացնում է արդյունքների գնահատման օբյեկտիվությունը։ Այս մասին ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու Ռուսաստանի առաջարկությունը։
«Հայաստանի իշխանությունները, անկախ նրանից, թե ով է մեր գործընկերը, պետք է գործեն և գործում են՝ ելնելով պետական շահերից և գործընկերության սկզբունքներից։ Որքան շատ լինեն դիտորդներն ընտրությունների ժամանակ, այնքան հստակ կլինեն նրանց տված գնահատականները»,- ասաց նա։
Շարմազանովը նշեց, որ Հայաստանը չի սահմանափակում դիտորդական առաքելությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին։
ԵԱՀԿ դիտորդների գնահատականների օբյեկտիվությունը մեկնաբանելով՝ պատգամավորը նշեց, որ քաղաքավարի չի լինի խոսել ԵԱՀԿ անաչառության մասին։ Նրա խոսքով, այսօր աշխարհում շատ երկակի չափորոշիչներ են գործում, սակայն Հայաստանում ևս գործում են բազմաթիվ դիտորդական առաքելություններ, որոնց գնահատականները նույնպես կարելի է կասկածի տակ առնել։
Ռուսաստանը ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու առաջարկությամբ հանդես եկավ Լիսաբոնում՝ Ռուսաստան-Եվրոմիություն գագաթաժողովի ժամանակ։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների միջև։
Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերահսկեն կազմակերպության բոլոր անդամ-երկրներում ընթացող ընտրությունները՝ առանց դասակարգումների։ ԵԱՀԿ երկրների կողմից այս փաստաթղթի ընդունման դեպքում, ԱՊՀ երկրներ առաքվելու են ոչ մեծ առաքելություններ՝ 400-600 մարդուց բաղկացած, իսկ ընդունված նորմով՝ մոտ 50 դիտորդներ։
Փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս ԵԱՀԿ դիտորդներին ձեռնպահ մնալ ընտրություններին գնահատական տալուց մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը։ ԱՊՀ երկրների առաջարկությունը նաև ենթադրում է, որ դիտորդների եզրակացությունները ուղարկվելու են ԵԱՀԿ մշտական հանձնաժողով, որտեղ էլ կընդունվի ընտրությունների գնահատման վերջնական որոշումը։ Միաժամանակ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ցանկացած երկիր կարող է վետո դնել այդ որոշման վրա, ինչը էականորեն սահմանափակում է դիտորդների առաքելոթւյան հնարավորությունները։
Նախատեսվում է, որ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում։ --0—

