Հայաստանի նախկին նախագահը երբեք չի հեռացել քաղաքականությունից, կարծում է Հայաստանի վարչապետը

03.10.2007, 20:18
Հայաստանի նախկին նախագահը երբեք չի հեռացել քաղաքականությունից, կարծում է Հայաստանի վարչապետը

Հայաստանի նախկին նախագահը երբեք չի հեռացել քաղաքականությունից, կարծում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Ընդհանուր առմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու վրա ուշադրություն բևեռելը ճիշտ չեմ համարում։ Առաջին նախագահն է, երրորդը, թե քսաներեքերորդը՝ բոլորը քաղաքականությամբ են զբաղվում, այլապես քաղաքականությունը կզբաղվի նրանցով»,-ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Վարչապետի խոսքերով, այլ հարց է, երբ խոսվում է նախկին պաշտոնյաների քաղաքականություն վերադարձի մասին, այդ դեպքում նման շեշտադրումը ճիշտ է։

Սարգսյանը նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ «10 տարիների ընթացքում թերթերում ՀՀՇ-ի մասին հրատարակված հոդվածները նախկին նախագահի հայտարարության յուրահատուկ նախապատրաստությունն են»։

«Կարծում եմ Հայաստանի քաղաքական կյանքը ակտիվացել է, և ես դա նորմալ եմ գնահատում»,-ասաց նա։

2008-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրություններ։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի կողմից Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին անգամ խախտեց գրեթե տասնամյա լռությունը, հայտարարելով, որ չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններում։--0—