ՀՀ կառավարությունը մտադիր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Հաայստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Հայաստանի կառավարությունը մտադիր է խորհրդարանի քննարկկմանը ներկայացնել Հաայստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը։
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ իշխանությունները պատասխանատվությամբ են մոտենում 2008-ի սկզբին կայանալիք ընտրություններին, ինչը պայմանավորված է ոչ միայն իշխանության կողմից թեկնածուի նախապատրաստմամբ, այլ նաև երկրում համապատասխան բարենպաստ հասարակաքաղաքական մթնոլորտի ստեղծմամբ։
«Մասնավորապես, անհրաժեշտ է լիարժեքորեն ապահովել բարեփոխումների գործընթացը, որն ընթանում է երկրում վերջին տարիներին, և լուծել ընտրական օրենսգրքի հարցը ելնելով ընտրական բացթողումներին վերաբերող տեղի դիտորդների առաջարկություններից և միջազգային փորձագետների համապատասխան դիտողություններից»,-ասաց Աշոտյանը։
Նրա խոսքերով, ԸՕ բարեփոխումն ավելի մեծ իրավական հիմք կընձեռի 2008-ի նախագահական ընտրությունները իրավական պետությանն արժանի մակարդակով անցկացնելու համար։
«Այսպիսին է կառավարության ռազմավարությունը, քանի որ հենց այն է պատասխանատու երկրում քաղաքական գործընթացների օրինականության համար, ինչից հետո արդեն հնարավոր կլինի լուծել սեփական հարցերը, մասնավորապես, ապահովել սեփական թեկնածուի հաղթանակը ընտրություններում»,-ասաց Աշոտյանը։
Նա նշեց, որ փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արդեն ԱԺ հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերին։
2006-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։ Փոփոխությունների արդյունքում ԿԸՀ ընտրողների ցուցակների ներկայացման ժամկետը ընտրությունների սկսվելուց առաջ 180 օրից կրճատվել է մինչև 41-ը, ոստիկաններին իրավունք է տրվել քվեարկել իրենց ծառայողական պարտականությունների կատարման վայրում։ Փոփոխվել են նաև ընտրատարածքների ձևավորման ժամկետները։ Այսուհետև հանձնաժողովները սկսում են ձևավորվել ընտրություններից 19 օր առաջ և ավարտում են ձևավորումը եռօրյա ժամկետում։
Բացի այդ, Հայաստանի ԸՕ 6-րդ հոդվածում նոր խմբագրում է մտցվել։ Այժմ քվեարկությունը գաղտնի է և ընտրողի համար ընտրության գաղտնիությունը ոչ միայն նրա իրավունքն է, այլ նաև պարտականությունը։--0—