«Ազգային միաբանություն» կուսակցությունը կոչ է անում մեծացնել ընդդիմադիր առաջնորդների հանդիպման ձևաչափը և դրանցում ներգրավել իշխանամետ կուցակցությունների

07.09.2007, 17:43
«Ազգային միաբանություն» կուսակցությունը կոչ է անում մեծացնել ընդդիմադիր առաջնորդների հանդիպման ձևաչափը և դրանցում ներգրավել իշխանամետ կուցակցությունների

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային միաբանություն» (ԱՄ) կուսակցության նախագահությունը կոչ է անում մեծացնել ընդդիմադիր առաջնորդների հանդիպման ձևաչափը և դրանցում ներգրավել նաև իշխանամետ կուցակցությունների առաջնորդներին, ուրբաթ հայտնեց կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը:

«Ազգային միաբանությունը» կարևորում է իշխանամետ քաղաքական ուժերի առաջնորդների և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընդդիմադիր առաջնորդների հանդիպումներում: Ստեղծված իրավիճակում հեռու մնալը և «ռադիկալ» դիրքից ելույթ ունենալը ընդդիմության համար հեռանկարային քաղաքականություն չէ»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքերով, «Ազգային միաբանությունը» կաջակցի Հայաստանի ճակատագրով անհանգստացած քաղաքական ուժերի հանդիպումների կազմակերպմանը և կդատապարտի հասարակությունը պառակտելու ուղղությամբ տարվող ցանկացած գործողություն:

 «Մենք ղեկավարվում ենք նրանով, որ երկրի առջև ծառացած մարտահրավերին դիմակայելու միակ հնարավորությունը ազգային միաբանության հաստատումն է»,- հայտարարեց քաղաքական գործիչը:

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ վերջերս կազմակերպվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպումներ: Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են ընդդիմության հետագա անելիքներն ու պլանները նախագահական ընտրություններում»:

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։ -–0—