Հայաստանի նախագահական ընտրություններում ընդդիմության առաջադրած թեկնածուն պետք է սկզբից ակնհայտ լինի. ԱԺՄ առաջնորդ

05.09.2007, 16:10
Հայաստանի նախագահական ընտրություններում ընդդիմության առաջադրած թեկնածուն պետք է սկզբից ակնհայտ լինի. ԱԺՄ առաջնորդ

Հայաստանի նախագահական ընտրություններում ընդդիմության առաջադրած թեկնածուն, որի շուրջ հնարավոր կլինի միավորվել, պետք է սկզբից ակնհայտ լինի։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Ազգային ժողվրդավարական միության (ԱԺՄ) ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց, որ նման անհատականության բացահայտումը ժողովների, խորհրդակցությունների և քվեարկությունների միջոցով փաստորեն անհնարին կլինի։

«Քննարկումները, որ այսօր վարվում են ընդդիմադիր առաջնորդների միջև ոչ պաշտոնական ձևաչափով, չեն հանգեցնի միասնական թեկնածուի առաջադրմանը»,-նշեց նախկին վարչապետ, իսկ ներկայում նախագահի թեկնածուներից մեկը։

Մանույկանը կարծում է, որ կարող են մի քանի հավանական թեկնածուներ լինել, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանցից 3-4-ը կմնան։

«Մյուսները կհանեն իրենց թեկնածությունները մինչև ընտրությունների օրը, եթե զգան, որ հաղթելու հնարավորություն չունեն»,-հավելեց նա։

Շոշափելով բնակչության շրջանում սեփական վարկանիշի հարցը՝ ԱԺՄ առաջնորդն ասաց, որ հեղինակության բուն ցուցանիշը, որպես այդպիսին իրեն չի հետաքրքրում։

«Կարևոր է կարողանալ մարդկանց գրավել սեփական ծրագրով և գաղափարներով և տանել քո հետևից, և եթե դա հաջողվի՝ վարկանիշը ինքն իրեն կբարձրանա»,-վստահ է Մանուկյանը։

Նա ասաց նաև, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պատրաստ է միանալ այն ընդդիմադիր առաջնորդին, որի հետ կկարողանա ընդհանուր մոտեցումներ գտնել և ձևավորել միասնական գաղափարներ։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ.-ի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են մասնավորապես՝ ՀՀ  վարչապետ, Հայաստանի ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: --0—