2008-ի Հայաստանի նախագահական ընտրությունները անհատների պայքար է լինելու. քաղաքական գործիչ

10.08.2007, 16:04
2008-ի Հայաստանի նախագահական ընտրությունները անհատների պայքար է լինելու. քաղաքական գործիչ

Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է ոչ թե կուսակցությունների, այլ անհատների միջև, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

«Կուսակցական պատկանելությունը երկրորդ պլան կմղվի, իսկ առաջին՝ դուրս կգա ինտելեկտուալների պայքարը։ Այդպիսին է ժամանակի պահանջը»,- հայտարարեց նա։

Հակոբյանի կարծիքով, նախագահ ընտրելիս ժողովուրդը նախապատվությունը տալու է թեկնածուի անհատական որակներին, այլ ոչ նրանց ֆինանսական կամ վարչական ռեսուրսներին։

Նա կարծում է, որ հայկական պետության  ղեկավար պետք է դառնա այնպիսի թեկնածու, որը կկարողանա ժողովրդին նոր գաղափարախոսություն առաջարկել, կդառնա «նոր տնտեսական քաղաքականության  գլխավոր ճարտարապետը և ժողովրդի սոցիալական անվտանգության երաշխավորը»։

Մարքսիստական կուսակցության ղեկավարի կարծիքով, նախագահ դառնալու համար, թեկնածուն պետք է ոչ միայն  ունենա գաղափարախոսական հիմք, այլ նաև ֆինանսական կապիտալ։

«Հայաստանում պոտենցիալ առաջնորդներ կան, որոնք գաղափարախոսական կապիտալ ունեն։ Եթե նրանց հաջողվի ներգրավել նաև ֆինանսական ռեսուրսներ, նրանք ընտրվելու հնարավորություն կստանան»,- նկատեց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ.-ի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են մասնավորապես՝ ՀՀ  վարչապետ, Հայաստանի ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: --0—