Նախագահական ընտրությունները Ղարաբաղում չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Եվրոխորհրդի հայտարարագիր

16.07.2007, 14:26
Նախագահական ընտրությունները Ղարաբաղում չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Եվրոխորհրդի հայտարարագիր

Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը չի կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ասվում է Եվրոխորհրդի նախարարների խորհրդի ղեկավարության հայտարարագրում, որը ընդունվել է կապված Ղարաբաղում 2007 թ.-ի հուլիսի 19-ի հերթական նախագահական ընտրությունների հետ։

«Նախարարների խորհրդի ղեկավարությունը անհանգստությամբ նշում է, որ նման ընտրությունների անցկացումը խոչընդոտում է շարունակվելիք բանակցություններին և չի կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ասվում է հայտարարագրում, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է փոխանցվել Եվրոխորհրդի տեղեկատվական գրասենյակում։

Ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ ոչ ընտրությունները և ոչ էլ դրանց արդյունքները չեն ընդունվում միջազգային հանրության կողմից, ԵԽ-ի նախարարների կոմիտեի ղեկավարությունը հաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին և նրա համանախագահներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ուղղված նրանց ջանքերի առնչությամբ։

Նախագահների խորհուրդը նույնպես կոչ է անում շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պատավորությունների, որոնք ստանձնել են Եվրոխորհուրդին անդամակցելու համար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածուի պաշտոնին առաջադրվում են հինգ թեկնածու՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյան և ԼՂՀ կոմկուսի ղեկավար, ԼՂՀ կառավարության ապարատի վերահսկող ծառայության ղեկավար  Հրանտ Մելքումյանը:--0—