590.24
6.49
497.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Պեսկովը հայտնել է, որ Պուտինի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված չէ և անվանել է նրանց երկկողմ հանդիպման ժամանակը

15:33
09 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինը ուրբաթ Մոսկվայում կայանալիք բանակցություններից հետո չի պատրաստվում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, այս պահին նախատեսվում է աշխատանք արտաքին գործերի նախարարների մակարդակով», - ասե է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ է երկու երկրների արտգործնախարարների հանդիպում Ռուսաստանի ղեկավարի հետ:

Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել դիվանագետների առաջիկա հանդիպման օրակարգը: «Եկեք ժամանակից առաջ չընկնենք, սպասենք մինչ այս շփումները կավարտվեն», - ասել է նա: Մեկնաբանելով Agence France Press- ի այն հրապարակումը, որ Լեռնային Ղhարաբաղի հակամարտության կողմերը կարող են զինադադար կնքել արդեն ուրբաթ և շաբաթ օրերին, Կրեմլի խոսնակը ասաց, որ «դեռևս ինքը չի կարող այս մասին ոչինչ ասել»:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ տեղի կունենա ուրբաթ Մոսկվայի ժամանակով 15: 00-ին, ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ մեծ ու լարված աշխատանք է կատարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ»: Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ դա հանգեցրել է նախագահի այն հայտարարությանը, որում նա կողմերին կոչ էր անում դադարեցնել կրակը Ղարաբաղում գերիների փոխանակման և զոհվածների մարմինները տեղափոխելու համար: Պուտինը նաև խորհրդակցությունների է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին:

«Երկու կողմերն էլ արձագանքել են, արտգործնախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ժամը 15-ին», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել էին իրենց արտգործնախարարների մասնակցությունը ուրբաթ Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս պահին ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այս միջոցառման համար, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:47
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
23:00
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
22:46
17 Նոյեմբերի 2020
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
15:43
17 Նոյեմբերի 2020
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
13:18
17 Նոյեմբերի 2020
Հայաստանի ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու ռազմական դրության վերացումը
Ռազմական դրության վերացումը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին
10:18
17 Նոյեմբերի 2020
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար

20:50
16 Նոյեմբերի 2020
Փաշինյանը պետք է դատարանի առջև կագնի և քրեական պատասխանատվության ենթարկվի․ նախկին օմբուդսմեն (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի Քրեական օրենսգրքով․ Լարիսա Ալավերդյան․ ՎԻԴԵՈ
20:35
16 Նոյեմբերի 2020
Հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով նիստը հետաձգվեց․ փաստաբան
18:06
16 Նոյեմբերի 2020
ԱԺ-ն կքննարկի Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին Սահմանադրական դատարան դիմելու հարցը (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում կքննարկվի Սահմանադրական դատարան բողոքարկելու հարցը` կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հետ
23:39
15 Նոյեմբերի 2020
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ
18:11
15 Նոյեմբերի 2020
ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
01:26
14 Նոյեմբերի 2020
Լևոն Մնացականյան. «Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»
Լևոն Մնացականյան. «Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»