ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Միջազգային հանրությունը ոչ մի իրավունք կամ հիմնավորում չունի քննադատելու Ռուսաստանին և Թուրքիային ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության համար։ Այս մասին արևմտյան երկրների քննդատական մեկնաբանություններին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է
ՏԱՍՍ–ը։
«Ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանին և Թուրքիային ռազմատեխնիկական համագործակցության համար, որն իրականացվում է միջազգային իրավունքին խիստ համապատասխան և բացարձակ ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Այդ իսկ պատճառով, ոչ ոք իրավունք չունի ինչ–որ քննադական կարծիք հայտնել այս առումով», – ասել է նա։
Загружается новость ...
"Право"
Պեսկովն ընգծել է, որ սեպտեմբերի 28–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարա կատարելիք այցն ունի բացառապես պրագմատիկ նպատակներ։
«Ռուսաստանը և Թուրքիան սերտ փոխգործակցություն ունեցող երկրներ են, լինի դա առևտրատնտեսական համագործակցություն, ներդրումային համագործակցություն, համագործակցություն ռազմատեխնիկական, մշակույթի ոլորտում կամ մեգանախագծերի իրականացման մեջ։ Բացի դրանից, այս երկրները համագործակցում են տարածաշրջանային անվտանգություն ապահովելու տեսանկունից, այդ թվում Սիրիայում»։ Կրեմլի ներկայացուցիչն ավելացրել է նաև, որ այցի շրջանակում «բոլոր այդ հարցերով կողմերը որոշումներ կընդունեն»։ –0–