Փայլանը թուրք պետությանը մեղադրել է Դինքի սպանության մեջ. «Սպանությունը քողարկողները սպանության մասնակիցներ են» (ՎԻԴԵՈ)

20.01.2019, 20:45
Հունվարի 19-ին լրացավ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը:
Փայլանը թուրք պետությանը մեղադրել է Դինքի սպանության մեջ. «Սպանությունը քողարկողները սպանության մասնակիցներ են» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին` հունվարի 19-ին, լրացել է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը:

Սպանության գործը մինչ օրս չի բացահայտվել:

Այդ կապակցությամբ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Դինքի սպանությանը, ասելով, որ խմբագրապետի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ է ընթացել: Իր ելույթի տեսանյութը Փայլանը տեղադրել է Facebook-ի իր էջում:

«Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները, և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, թե Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Չնայած բոլոր այս տեսագրություններն առկա են և ներկայացվել են դատարան, 12 տարի է անցել, իսկ պետությունն այս մարդկանց չի կանգնեցրել արդարադատության առաջ։ Ում էլ որ կանգնեցրել է, չի դատապարտել ու ազատ է արձակել»,- ասել է Փայլանը:

Պատգամավորի խոսքով, սպանությունը հենց պետությունն է կազմակերպել և խրախուսել, և բոլոր անձինք, որոնք առնչություն են ունեցել Դինքի սպանությանը, պետական բարձր պաշտոններ են ստացել։

«Սպանությունը քողարկողները մասնակից են դառնում այդ սպանությանը»,- եզրափակել է Փայլանը: -0-