Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

30.12.2020, 10:20
ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից
 Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից: 

«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից»,-գրել է նա Facebook-յան իր էջում։ 

Загружается новость ... "Право"
Նա նշել է, որ երկրի համար այս դժվարին և պատմական պահին իր պարտքն է համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ 

«Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է պատգամավորը:-0-