Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
24.03.2025,
10:38
Իրանի ԱԳ նախարարն այսօր պաշտոնական այցով կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։
Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։