629.98
7.05
518.89
-10
Եղանակը Երևանում
Հայ

«Փաշինյանը պետք է հեռանա». փաստաբանների պալատի նախագահը՝ քաղաքականության մեջ սխալների և արցախյան պատերազմի մասին

00:13
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը թվարկել է սխալները, որոնք կատարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ ընդգծելով վարչապետի հրաժարանի անհրաժեշտությունը:

«Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարևորագույն ինստիտուտներին և դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Ի թիվս նշվածների, Զոհրաբյանը նշել է, թե ինչի համար պատասխանատու Նիկոլ Փաշինյանը՝

1) Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովումը պատշաճ չկազմակերպելու հարցում.

2) Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում.

3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում. 4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում.

 5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում.

6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում.

7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում.

8) Պատերազմը սկզբից և հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում.

9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում:

«Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, և, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում: Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա»,- նշել է նա:

Նրա խոսքով, մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար: Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է:  

Որպես հետգրություն, նա նշել է, որ Թուրքիայից վտանգը միշտ եղել է և կլինի:

«Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը»,- նշել է Զոհրաբյանը: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
18 Հունվարի 2021
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձման առաջնահերթությունը
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձման առաջնահերթությունը

23:13
15 Հունվարի 2021
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները
19:03
15 Հունվարի 2021
Ադրբեջանական գերության մեջ գտնվում է 4 հայ կին. ՀՀ–ում միջազգային մակարդակով պահանջում են ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը
Ադրբեջանական  գերության մեջ գտնվում է 4 հայ կին. ՀՀ–ում միջազգային մակարդակով պահանջում են ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը
18:29
13 Հունվարի 2021
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՖՈՏՈ
16:59
13 Հունվարի 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
16:10
12 Հունվարի 2021
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը կգլխավորի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը
11:44
12 Հունվարի 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
22:23
11 Հունվարի 2021
Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան
21:33
11 Հունվարի 2021
Հրապարակվել է Պուտին–Փաշինյան–Ալիև հայտարարության ամբողջական տեքստը
Ի՞նչ հայտարարություն են այսօր ստորագրել Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը, Կրեմլը հրապարակել է ամբողջական տեքստը
16:47
11 Հունվարի 2021
Պուտին. սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ)
Պուտինն ասել է, որ սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ
16:35
11 Հունվարի 2021
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը. ՎԻԴԵՈ
15:30
11 Հունվարի 2021
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը (ՈւՂԻՂ)
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը. ՈւՂԻՂ