Փաշինյանը` Մեդվեդևին. «մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի» (ՎԻԴԵՈ)

29.04.2019, 21:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին:
Փաշինյանը` Մեդվեդևին. «մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն»,– ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Նա կարծիք հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր:

«Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Հայաստանի վարչապետն այս համատեքստում կարևորեց Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և Հայաստանի մասնակցությունն այդ կազմակերպությունում:

«Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ»,- նշեց Փաշինյանը։


Նա վստահություն հայտնեց, որ աշխատանքը շատ կառուցողական, բեղմնավոր կլինի, քանի որ քննարկելու հարցեր կան։ -0-